Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

02 սեպ 2023 15:37

Տեսանյութ.Բավական հետաքրքիր զարգացումներ կլինեն. եթե Արցախը տանուլ տվեցինք, մի քանի սերունդ նզովյալ ենք լինելու. Աբրահամ Գասպարյան

Եթե բոլոր պետությունների անկախության հռչակման օրը մարդիկ այցելում են տարբեր դեսպանատներ, ապա ինչո՞ւ չայցելել Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության գրասենյակ։ Եկել ենք արցախցի մեր դիվանագետնրերին շնորհավորել, զրուցել նրանց հետ և մեր շարունակական աջակցությունը ցուցաբերել նրանց։ Այս մասին ՀՀ-ում Արցախի Հանարպետության ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Հայաստանի անվտանգությունն է դրված նժարի վրա և Հայաստանի անվտանգությունը գալիս է Արցախից։ Շատ կարևոր է հասկանալ ու մեր հանրային գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, որ Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է, եթե Արցախ չկա, Հայաստան չի լինելու։ Հայաստանի իշխանությունը լավ կանի որևէ հայտարարությամբ հանդես չգա ի վնաս արցախյան պրոցեսի, չխոչընդոտի ու հակաարցախյան հայտարարություններ չանի ու աշխարհում տպավորություն չստեղծի, որ հայ ժողովուրդը կիսում է այն քաղաքականությունը, որն իրենք վարում են։ Արցախում շատ լավ գիտեն՝ ինչպես վարվել նման իրավիճակներում, Արցախում հայկական էլիտաները վերջին 3-4 հազար տարվա ընթացքում մշտապես գիտեն այս տարածաշրջանում ճգնաժամային վիճակներում վարվելու, պարտվողական քաղաքականությունն արգելակելու ու առաջ անցնելու բոլոր տեխնոլոգիաները», - ասաց նա։

Գասպարյանի խոսքով՝ վերոնշյալի վկայությունը համաժողովրդական ճնշման տակ Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր։

«Սրանք գոծընթացներ են, որոնց մենք նվազագույնը չպետք է խոչընդոտենք։ Մենք այստեղից կարող ենք ճնշումներ գործադրել Երևանի վրա։ Մենք պետք է մեր օրակարգը ձևավորենք, որը պետք է ունենա բացառապես մեկ վերնագիր՝ ինչպես չխոչընդոտել Արցախում անվտանգության ամրապնդմանն ուղղված Արցախի մեր հայրենակիցների քայլերին: Կարծում եմ՝ առաջիկա մի քանի ամիսներին մենք ականատես ենք լինելու մի շարք հետաքրքիր զարգացումների թե՛ Հայաստանի ներսում, թե՛ տարածաշրջանային մակարդակով, որտեղ աշխարհի անվտանգային ճարտարապետությունը վիճարկող պետություներն իրենց խնդիրներն այստեղ փորձելու են լուծել ու Հայաստանը պարտավոր է օգվել այդ հնարավորությունից ու կասցենել հայկական պետականության մայրամուտն ազդարարող գործող իշխանության քաղաքականությունը։ Եթե Արցախն այսօր տանուլ տվեցինք, մի քանի սերունդ նզովյալ ենք լինելու, ու ոչ ոք իրավունք չի ունենալու խոսել ոչ՛ Արևմտյան Հայստանի, ո՛չ Նախիջևանի, ո՛չ էլ հայկական իրավուքնների մասին»,- նշեց Արբրահամ Գասպարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր