Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

04 սեպ 2023 18:30

Ինչքան ավելի մեծ կլիներ Արցախի ամրության պաշարը, եթե 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին Արցախում մի նորմալ մարդ գար իշխանության

Ընդամենը մի քանի օր է, ինչ Արայիկ Հարությունյանին հնարավոր եղավ Արցախի նախագահի աթոռից պոկել և, օ՜, հրաշք, Արցախում այսօրվանից հացի կտրոններ են մտցվելու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«9 ամսից ավելի պաշարված Արցախում ՎԵՐՋԱՊԵՍ հացի կտրոններ են մտցնում։
Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։ Զուտ պետնախարարի պաշտոնում հիմա մարդ է, ով չի վերաբերվում իր հայրենիքին «Մի հատ էլ վերջին անգամ թալանեմ, նոր գնամ» տրամաբանությամբ։

Ուղղակի մտածե՛ք, թե ինչքան ավելի մեծ կլիներ Արցախի ամրության պաշարը, եթե 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին Արցախում մի նորմալ մարդ գար իշխանության։

* * *
Ինչևէ, Արցախում ներքաղաքական իրավիճակը մնում է լարված, քանի որ հիմա էլ Բաբայան Սամվելն է ուզում իրավիճակից «օգտվել»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր