Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 սեպ 2023 11:29

Կա՛մ BBC-ն պետք է ներողություն խնդրի, կա՛մ դրա գործունեությունն Ադրբեջանում դադարեցվի.Արտակ Բեգլարյանի և Սերժ Թանկյանի հետ հարցազրույցը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ BBC-ի հարցազրույցը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը։

«BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ շահարկումներով, ստի տարածմամբ»,- X-ի (նախկին Թվիթեր) իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

BBC-ի Context հաղորդման ընթացքում Բեգլարյանն ու Թանկյանը պատմել են Լաչինի միջանցքի արգելափակման, Ալիևի վարչակազմի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։

Թանկյանը քննադատել է միջազգային հանրությանը՝ ռուսական էներգակիրները Ադրբեջանի միջոցով ստանալու դիմաց Բաքվի գործողություններին պատշաճ գնահատական չտալու, համարժեք գործողություններ չձեռնարկելու համար։

Ամերիկահայ երաժիշտը նաև Մեծ Բրիտանիային է մեղադրել Բաքվի հետ ունեցած բիզնես կապերի պատճառով լռելու համար։

Խոսքի ազատության առումով աշխարհի ետնապահներից համարվող Ադրբեջանում BBC-ի հաղորդումը, այդ թվում՝ BBC-ի ադրբեջանական ծառայության գործունեությունը քննադատել է նաև «Ադրբեջանի մամուլի խորհուրդ» կազմակերպությունը։

Կառույցի գնահատմամբ, այդ լրտվամիջոցը «ոչ օբյեկտիվ նյութեր և կանխակալ հայտարարություններ է անում»։

«Կա՛մ այդ մեդիա-կառույցը պետք է ներողություն խնդրի և հարգի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կա՛մ դրա գործունեությունն Ադրբեջանում պետք է դադարեցվի, հավատարմագիրը չեղարկվի»,- ասվում է ադրբեջանցի լրագրողներին միավորող կազմակերպության հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր