Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

06 սեպ 2023 11:59

Ադրբեջանի կողմից այս ամենը ուժի ցուցադրո՞ւմ է, սպառնալի՞ք, շանտա՞ժ, թե...

2022 թվականի սեպտեմբերյան մարտերը ՀՀ իշխանության համար կանխատեսելի չեն եղել, ավելին` որքան ես եմ տեղյակ, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը նախապես չի ֆիքսվել կամ այնպիսի քանակ է դիտարկվել, որն առանձնապես վտանգավոր չի դիտվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Հիշեցնեմ, որ այդ մարտերի հետևանքով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտվել է, պաշտոնական տվյալներով 225 մարդ զոհվել, իսկ ադրբեջանական զորքերը մինչ այս պահը ՀՀ-ից խլված տարածքներում են:
Ինչի եմ սա ասում, որովհետև առաջնագծում Ադրբեջանի իրականացրած ենթակառուցվածքային աշխատանքները նրան հնարավորություն են տվել առավելագույնս աննկատ համալրել առաջին գիծը, իհարկե սա ոչ միայն այդ աշխատանքի, այլ նաև հետախուզության մեծ խնդիրն է:
 
Հիմա այս օրերին սահմանագծի տարբեր ուղղություններում նկատվող մեծածավալ շարժերը, որոնց մի մասն արտահոսք է արվում հենց Ադրբեջանից, ինձ համար դեռ չի հստակ չեն դարձնում, թե այս ամենը ուժի ցուցադրում է՞, սպառնալի՞ք, շանտա՞ժ, թե՞ Ադրբեջանը որոշում ունի այս կամ այն մասշտաբի գործողություն իրականացնել:
 
Համենայդեպս, 2 սցենարի համար էլ «աշխատող» գործոններ կան, սակայն ջարդվել է անկանխատեսելիության գործոնը, ինչը նման դեպքերում կարևոր ցուցիչ է:
 
Ենթադրելի է, որ գլխավոր շտաբը, հատուկ ծառայություններն առավել մեծ տեղեկատվություն ունեն, սակայն թե ինչպես է մեր երկրում կառավարվում ռիսկերն ու ինչ էֆեկտիվությամբ է դրան համարժեք քայլեր ձեռնարկվում, դա էլ գիտենք, որովհետև դրա վերջին 5 տարիների հետևանքը հազարավոր զոհերն են ու անհաշվելի դարձած տարածքային կորուստները», - գրել է Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր