«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում          Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի       Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել    

06 սեպ 2023 10:39

Աննա Հակոբյանն այսօր Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր Կիևում մասնակցելու է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին, որը երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկնոջ նախաձեռնությամբ:

Հայաստանի ղեկավարի կնոջ մասնակցության մասին տեղեկությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում:

Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Այս տարվա գագաթնաժողովին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Չեխիայի, Դանիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, Եվրամիության բարձրաստիճան կին պաշտոնյաներ, անվանի լրագրողներ, հայտնի դերասաններ:

Այս տարվա գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է, հյուրերը ելույթներ են ունենալու պանելային քննարկումների ժամանակ:

«Ազատության»-ը երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Ակնկալվում է, որ Աննա Հակոբյանն այսօր Կիևում կփոխանցի օգնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր