Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

06 սեպ 2023 13:45

Թուրքիան ավելի շատ գազ ներմուծում է Ադրբեջանից, քան Ռուսաստանից

Ռուսաստանի Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Կոնդրատիևը հայտարարել է, որ 2023-ին նախորդ տարվա համեմատ ռուսական գազի արտահանումը Թուրքիա զգալիորեն նվազել է, ինչը նա կապում է ադրբեջանական գազի նկատմամաբ Թուրքիայի ցուցաբերած հետաքրքրությամբ, հաղորդում է ermenihaber.am-ը։


Նա նաև մատնանշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեղուկ և բնական գազի առևտուրն աճել է 16%-ով։


Թուրքական մամուլը նշում է, որ ռուսական գազի նկատմամբ Թուրքիայի կախվածությունն ու պահանջարկը  նվազել է 2023-ին։ Ռուսաստանը 8 ամսում  39%-ով նվազեցրել է Թուրքիա գազամատակարարումը և հաստատել, որ բնական գազի արտահանումը Թուրքիա կազմում է 10 մլրդ խորանարդ մետր։ Արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 11մլրդ խմ-ով։


2019-ից ի վեր այս ցուցանիշները համարվում են ամենացածրը և հաշվարկները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ մատակարարումների ընդհանուր ծավալը հավանաբար կնվազի մինչև 15 մլրդ խմ։ Այդ նվազումը կապված է Թուրքիայի՝ Իրանից և Ադրբեջանից բնական գազի ներմուծմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր