Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

06 սեպ 2023 14:01

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու ՀՀ ծրագրերն անհանգստության տեղիք են տալիս. Պեսկով

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը անհանգստության տեղիք են տալիս, հատկապես ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կվերլուծի այդ տեղեկատվությունը և կվերահսկի իրավիճակը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։

«Ըստ վարժանքների, իհարկե, այսպես ասենք դա անհանգստություն է առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում, հետևաբար, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կվերահսկենք իրավիճակը»,- ​​լրագրողներին ասել է Պեսկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր