Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

06 սեպ 2023 16:44

Տարածաշրջանի ակնհայտ և չերևացող զարգացումները

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.

«Տարածաշրջանի ակնհայտ և չերևացող զարգացումները

1.Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սահմանային զորաշարժի, դիվանագիտական, քարոզչական, հոգեբանական նպատակային արշավի, նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ ռազմական դիվանագիտության կիրառման միջոցով փորձ է արվում Հայաստանին միակողմանի զիջումների դրդել ադրբեջանահայկական օրակարգի գրեթե բոլոր խնդրահարույց խնդիրների մասով՝ Արցախ, Սյունիքով միջանցք, ՀՀ տարածքների։

2. Հնարավոր է՝ Ադրբեջանը ձգտելու է թույլ չտալ Արցախում պետական իշխանության լիարժեք գործարկումը։

3.Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային մասում հարավկովկասյան խնդիրներին լայն արձագանքի բացակայությունը չի նշանակում, որ այս ուղղությամբ ծավալուն քննարկումներ և ստվերային պայմանավորվածություններ չեն եղել։ Սովորաբար նման կարգի սակարկությունների մասին չի էլ բարձրաձայնվում։

4.Ռուսաստան-Հայաստան լարվածության աճը միանշնակաորեն նպաստում է տարածաշրջանում նոր պատերազմի հնարավորությունը նաև Հայաստանի ներսում ներքաղաքական լարվածության հավանականությունը։

5. Ներկայում կուլիսային մակարդակում ընթանում են ակտիվ բանակցություններ տարբեր դերակատարների միջնորդությամբ։ Դրանց տապալումը հենց կանաչ լույս կլինի նոր պատերազմի համար։

6. Թուրքիայի առաջնորդությամբ Անկարան և Բաքուն մի կողմից, Մոսկվան մյուս կողմից փորձում են ազդել տարածաշրջանային խնդիրների հետ կապված Թեհրանի դիրքորոշման վրա՝ հնարավորինս ներդաշանակեցնելով առաջինների շահերին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր