Հայ ժողովուրդը բավականին իմաստուն է ՆԱՏՕ-ի ազդեցությանը «չտրվելու» համար. մերձեցումը դժվար թե դրական արդյունքներ բերի
Հայ ժողովուրդը բավականին իմաստուն է, որպեսզի չտրվի ՆԱՏՕ-ի` հանրապետությունը դաշինքի ազդեցության գոտի ներքաշելու փորձերին: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի փորձերը ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, ներքաշելու իր վնասակար ազդեցության ոլորտ: Համոզված եմ, որ հայ հասարակությունը, հայ ժողովուրդը բավականաչափ իմաստությունը, հեռատեսությունը, միջազգային ժամանակակից իրողությունների օբյեկտիվ ընկալումը՝ ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու նման սադրիչ, հակառուսական և հակահայկական փորձերին չտրվելու համար»,-ասել փոխնախարարը։
«Մենք ոչ ոքի ոչինչ չենք թելադրում: Բայց մենք, իհարկե, մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունքներ բերի սեփական անվտանգության ապահովման առումով»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը և հավելել. «Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը հիանալի հասկանում է ամեն ինչ և ճիշտ հետևություններ կանի, որոնք կհամապատասխանեն Հայաստանի անվտանգության երկարաժամկետ շահերին»։