Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

07 սեպ 2023 12:20

Դժվար է վիճել, որ մակարդակի հետ ակնհայտ խնդիրներ կան. հայ ժողովուրդն իմաստուն է, հեռատես և սիրալիր. Զախարովան` Ալեն Սիմոնյանին

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե իր մակարդակը չէ պատասխանել Զախարովային։


Ի պատասխան Զախարովան գրում է. 


«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։




Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարներին». Ընկերներ, «քարտուղարի» աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է ասել։ Մի տարածեք ձեր վերաբերմունքը նրա ասածի նկատմամբ հայ ժողովրդի վրա. հայ ժողովուրդն իմաստուն է, հեռատես և սիրալիր»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր