Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

07 սեպ 2023 13:34

ԱՄՆ-ն հայ-ամերիկյան զորավարժությունները կազմակերպելով ՀՀ-ն չի դառնում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին:

«Երեկ ամբողջ օրը, ով չալարեց, PR-վեց զորավարժությունների թեմայով: Այնինչ, դրա կազմակերպման հետ ոչ ոք կապ չունի, բացի ամերիկյան կողմից: Պենտագոնն ըստ իր կարիքների որոշում է, թե որ պետության հետ անցկացնել նման զորավարժություններ և, որ տեսակի ստորաբաժանումների (նաև նահանգային ազգային գվարդիաների) ներգրավմամբ՝ նախապես պլանավորելով դրանք:

Հետևաբար, նմանատիպ երկկողմ կամ բազմակողմ զորավարժություններ ԱՄՆ նախաձեռնությամբ անցկացվում են պարբերաբար:

Ոզում եմ առանձին նշել, որ դրանք կամակերպվել և շարունակում են պարբերաբար տեղի ունենալ Վրաստանում, Ղազախստանում (նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ), Ալբանիայում և տասնյակ այլ եվրոպական, ասիական, արաբական և աֆրիկյան երկրներում:

Զորավարժությունները ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություներում համագործակցությանն են վերաբերում:

Հետևաբար, զորավարժությունները հայ ամերիկյան հարաբերութունները չեն կարող և նպատակ էլ չունեն բարձրացնելու նոր մակարդակի:

Սրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր, կամ, առավել ևս՝ դաշնակից պետություն:

Դրա համար այլ աշխատանք է անհրաժեշտ տանել, որը առանձին քննարկման թեմա է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր