Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

07 սեպ 2023 13:17

Մենք այդքան հարուստ չենք, որ էժան բան առնենք...Բա ասում ենք դիվանագիտություն, բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը

2023 թվականի ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստին ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ 5 հարկից բաղկացած շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով, գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում՝ մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ:

ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան տրամադրած շենքում: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները: Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ դեսպանությանը տեղեկացվել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: 

«Շենքը նախատեսվում է ձեռք բերել 17 միլիոն 380 հազար ֆունտ ստեռլինգով»,- նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց Պարույր Հովհաննիսյանը: 

ՀՀ վարչապետը արձագանքեց՝ նախագծում կարդացել է, որ ՀՀ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության ներկայիս տարածքից:

«Մե՛նք ենք ուզում շատ վաղուց դուրս գալ այդ տարածքից,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց.- իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն:

...Բա ասում ենք դիվանագիտություն, բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունը՝ մի զբոսայգու մեջ իշաոտնուկ դրած, վրան նստած է, մի հատ էլ մեր դրոշը վերևում կախած է, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է: Եվ իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ:

Եվ դա չի կարելի և անթույլատրելի է, անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչև այսօր այդ վիճակում ենք. մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա: Չի կարելի, հասկանո՞ւմ եք, սա անթույլատրելի է»,- ասաց վարչապետը՝ տեղեկացնելով, որ վաղուց են ցանկացել Լոնդոնում շենք ձեռք բերել, բայց շենք ձեռք բերելու գործարքը չի ստացվել:

«Այո՛, ՀՀ-ն Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստեռլինգով առնում է դեսպանատուն, որը ՀՀ-ի սեփականությունն է և այդպիսին լինելու է»,- ասաց նա:

Վարչապետը նաև նկատեց՝ դեսպանատան ընտրության հարցը «շատ նուրբ գործ է», և որ գործարքը պետք է լինի թափանցիկ:

«Նրանք, ովքեր կասեն՝ այ, թանկ է, հայտնի ասացվածք կա՝ մենք այդքան հարուստ չենք, որ էժան բան առնենք»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր