Միլիարդավոր դոլարների գործարքներ ունենք, ԵՄ-ն չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ. Բորել
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-02/1707200652_jozep-borel.jpg)
Ըստ նրա՝ էներգետիկայի ոլորտում ավելի քան մեկ տարի առաջ կնքված փոխըմբռնման հուշագրի կասեցման մասին խոսք չկա։ Բացի այդ, Բրյուսելը չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Դիվանագետն ընդգծել է, որ էներգետիկ հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվել էր Բրյուսելի և Բաքվի կողմից անցած ամառ, չի նախատեսվում կասեցնել, քանի որ այս փաստաթուղթը հանդիսանում է այն միջոցառումների անբաժանելի մասը, որոնք ԵՄ-ն ձեռնարկում է էներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացման համար։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին հարաբերությունների հետպատերազմյան կարգավորման հարցում, ինչի համար «պահպանում է կապերը ամենաբարձր մակարդակով»։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին դիվանագետն արդեն հերքել էր գազային պայմանագրի չեղարկման կամ կասեցման հնարավորության մասին լուրերը:
«Ադրբեջանը մեզ իսկապես տալիս է, ավելի ճիշտ՝ վաճառում է վառելանյութ՝ միլիարդավոր խմ գազ, և այս տարի ստորագրված համաձայնագրի շնորհիվ մենք կունենանք ծավալների զգալի աճ՝ 8-12 միլիարդ խորանարդ մետր»,-ասել է նա։