Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը շահավետ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով       Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու    

07 սեպ 2023 18:22

Հայ-ամերիկյան զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով

Կրեմլը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է բծախնդիր աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի  հետ»,- նշել է Պեսկովը։

Նա նաև անդրադարձել է Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություններին, նշելով, որ դրանք կարող են ապակայունացնել տարածաշրջանում իրավիճակը․

«Այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը և տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր