Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել ԵՄ-ի՝ Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին հայտարարությունները

«Սրանք մեծ ֆանտազիաներ են», - ՏԱՍՍ-ին ասել է նա՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք շարունակում ենք ելնել իրականությունից»:
Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը «կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը»։ «Սա մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա: Եվ ես համոզված եմ, որ այս հաստատունը որոշիչ է լինելու մեր երկկողմ հարաբերություններում տարիներ և տարիներ»,- ամփոփել է բարձրաստիճան դիվանագետը։
Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆեհլինգերը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն օրը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ երկիրը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։