Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

07 սեպ 2023 20:35

Սյունիքում ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամայնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։ 

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ 
Ձևավորվել է քննչական խումբ։ 

Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ 

ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է բլոգեր Միկա Բադալյանի կալանավորման դեպքը․ 
«Չեմ բացառում, որ սա ևս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ։ Արևմուտքն իր մեծ ներդրումն ունի»,- նշել է Զախարովան.«Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնում է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակում է տեղեկատվության տարածումը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր