Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 սեպ 2023 18:22

Տեսանյութ. Սողանքներ, ջրհեղեղներ... վատ եղանակի պատճառով Վրաստանում կան անհետ կորածներ. հայտնաբերվել է անչափահասի դի

Արեւմտյան Վրաստանում վատ եղանակի պատճառով իրավիճակը շատ ծանր է. հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Գուրիայի մարզում չդադարող անձրեւը հանգեցրել է սողանքների, աղետի գոտում անհետացել է երեք մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, ավերվել է մոտ 10 տուն։

Հորդառատ տեղումների հետևանքով Սուփսա գետը դուրս է եկել ափերից, ջրի տակ են անցել տներ, ջարդվել են ծառեր, ոչնչացվել է բերքը։ Մի քանի գյուղ ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից։

Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ճանապարհի 40 և 56 կմ-ին և Շուխուտի-Ացանա-Մամաթի-Ձիմիթի ճանապարհի 2 և 12 կմ-ում բոլոր տեսակի տրանսպորտի համար արգելված է երթևեկությունը:

Գուրիայի գյուղերից մեկում, որտեղ վատ եղանակը հանգեցրել է սողանքների ու ջրհեղեղի, անչափահասի դի է հայտնաբերվել. հայտնում է ՆԳՆ-ն։

Եվս երկու անձի, այդ թվում՝ մեկ երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Տեսանյութը՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր