Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է       Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ    

08 սեպ 2023 14:55

Ինտենսիվ մի թեզ են տարածում, թե իբրև Հայաստանում զորահավաք է .Ալիևը կարող է ռիսկի դիմել, հատկապես այն դեպքում, երբ ստանում է Թուրքիայի աջակցությունը

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանական տեղեկատվական տիրույթը մի թեզ է տարածում ինտենսիվ, թե իբրև Հայաստանում զորահավաք է, ինչ-որ տեսանյութեր են տարածում թե իբրև մարդկանց հավաքագրում են, որ ուժով բացեն Լաչինի միջանցքը: Նախ, Ադրբեջանը ինքն իրեն հակասում է, որովհետև բոլոր միջազգայիններին ասում էին միջանցքը բաց է, հիմա ասում են փակ է:
Հետո, ակներև է, որ իրենք արդեն քանի օր է, ակտիվ շարժեր, կուտակումներ են իրականացնում Արցախի ու ՀՀ–ի սահմանների երկայնքով, ինչը ուղեկցվում է տեղեկատվական գրոհներով: Հիմա ուզում են իրենց ագրեսիվ քայլերի տեղեկատվական շղարշը ապահովեն, դրա համար դաշտ են նետում ստահոդ լուրեր:

Ադրբեջանական իշխանամետ փորձագետների պնդմամբ, դրսից մեծ ճնշում է գործադրվում Ալիևի նկատմամբ՝ հերթական ագրեսիան զսպելու համար: Բայց, Ալիևը կարող է ռիսկի դիմել, հատկապես այն դեպքում, երբ ստանում է Թուրքիայի աջակցությունը:
Նյարդերի բարդ կռիվ է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր թիրախն էլ Սյունիքն է: Այդպես եղել է մեկ դար առաջ, երբ Նժդեհի գլխավորությամբ պահեցինք Սյունիքը, այդպես է հիմա:
Մի բան էլ ասեմ՝ գերբն ու հռչակագիրը կապ չունեն, հակառակորդներիդ ծրագրերը չեն փոխվել, դա է ամենակարևորը, որ պետք է հասկանալ:
Այս տեղեկատվական գրոհների պայմաններում խնդրում եմ ևս մեկ անգամ չտարածել անհասկանալի, հին տեսանյութեր, թվացյալ զորահավաքների մասին լուրեր, դրանով ոչ մեկին, բացի Ադրբեջանինց, օգուտ չեք տալիս»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր