ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը          Տեսանյութ․«Բարի գալուստ կլիմայական գարուն», ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 սեպ 2023 15:22

Պետք չէ կուլ տալ այդ խայծը,երբ այդ ուժերին Հայաստանը հարկավոր չլինի որպես հարթակ ՌԴ-ի դեմ, նրանք կմոռանան, թե որտեղ է գտնվում ձեր երկիրը

Ռուսաստանին այժմ մեղադրում են հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ՝ մոռանալով պատմությունը, հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Անդրեյ Նաստասյինը։


«Հայաստանում, ցավոք, հստակ միտում է նկատվում, որը հանգեցվում է Ռուսաստանի շուրջ տեղեկատվական ֆոնի վատթարացմանը։ Մենք ավելի շատ ենք տեսնում քննադատական արձագանքներ, ավելի շատ ինֆորմացիա՝ ուղղված մեր հարաբերությունների խափանմանը։ Ուստի, ԶԼՄ-ները կարող են որոշակի դեր խաղալ այն բանում, որ նման տեղեկատվական ֆոնը շտկվի»,- ասել է նա։


Ըստ նրա՝ դա արվում է, քանի որ Հայաստան են թափանցում օտարերկրյա ՀԿ-ներ ու փորձագետներ, որոնք ֆինանսավորում են այդ ամբողջ աշխատանքը, որը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ ու ուղղված է Ռուսաստանի, ռուս-հայկական հարաբերությունների դեմ։


«Երբ այդ ուժերին Հայաստանը հարկավոր չլինի որպես հարթակ Ռուսաստանի դեմ, նրանք կմոռանան, թե որտեղ է գտնվում ձեր երկիրը, դա պետք է հասկանալ և կուլ չտալ այդ խայծը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր