Սի Ծինփինը ՇՀԿ գագաթնաժողովում առաջ է քաշել համաշխարհային կառավարման վերաբերյալ նախաձեռնություն          Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի       Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփին կոչ է արել ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները    

08 սեպ 2023 16:58

«Երևանում վաղը փորձարկելու ենք առաջին էլեկտրոավտոբուսը». Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն Ավանում հայտարարել է, որ իր համար Երևանում ծայրամասային թաղամաս չկա. «Երևանի բոլոր թաղամասերն ինձ համար կենտրոնական են, չի կարող տարբերակված մոտեցում լինել Կենտրոնի և Ավանի, Արաբկիրի և Նուբարաշենի միջև»։

Ավինյանը նաև խոսեց մայրաքաղաքի տրանսպորտի վիճակի մասին. «Մինչև հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխումներն ամբողջական ավարտին չհասցնենք, բավարարված չենք լինելու։ Երևանում վերջին շրջանում մենք գործարկել ենք 12 մետրանոց «Ման» ավտոբուսներ, այս տարի 150 չինական ավտոբուս ենք մտցրել գծեր, ևս 30 հատ էլ մեր գործընկերները հունվարի 1-ին են փոխանցելու անվճար։ Դա հնարավորություն է տալու մի քանի գիծ ևս անցկացնել»,- ասաց նա։

Ըստ Ավինյանի՝ ներմուծվելու են նաև էլեկտրոավտոբուսներ. «120 «Հիգեր» մակնիշի ավտոբուսների փոխարեն ներմուծելու ենք 250 էլեկտրոավտոբուս։ Այսօր առաջին փորձնական էլեկտրոավտոբուսն ենք բերել Երևան, և վաղվանից փորձարկելու ենք էլեկտրոավտոբուսը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր