Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

09 սեպ 2023 10:49

Գոհ եմ տղաների նվիրվածությունից, բայց խաղից հետո, երբ մտա հանդերձարան, նրանք տխուր էին, գոհ չէին խաղից. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Թուրքիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին։


««Կարծում եմ՝ ոչ-ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ։ Գոհ եմ տղաների նվիրվածությունից։ Խաղից հետո, երբ մտա հանդերձարան, նրանք տխուր էին, գոհ չէին խաղից, բայց, կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք, ֆուտբոլիստները վստահում են մարզչական շտաբին ու կատարում են մեր ասածները»,- նշել է նա:


Պետրակովն ընդգծել է` ինքը եկել է, որ օգնի Հայաստանին, հայ ժողովրդին, որրոնք իրեն շատ լավ են վերաբերվում։


«Նաիր Թիկնիզյանի համար դժվար էր, նա մեծ աշխատանք էր կատարում, իր դիրքի վրա անընդհատ գրոհ կար։ Չի կարելի մի հոգու մեղադրել։ Սխալը շղթայական էր։ Գոլային փոխանցումը Թիկնիզյանն արեց չէ։ Դրանից առաջ էլ Լատվիայի դարպասն էր գրավել։ Ֆուտբոլ է։ Մարդիկ, իհարկե, սխալվում են, հոգնում են։ Ես երբեք չեմ մեղադրի իմ ֆուտբոլիստին։ Շնորհակալություն եմ հայտնել նրան խաղի համար։ Նա ինքն էլ ամեն ինչ հասկանում է, տխուր նստած էր։ Ամբողջ սրտով նրան հաջողություն եմ մաղթում Խորվաթիայի դեմ խաղում»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր