Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

09 սեպ 2023 19:45

Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում․Այժմ մեզ սպասվում է արտագնա խաղ, թերևս՝ ամենադժվարը, երկուշաբթի օրը

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Լատվիայի ընտրանու նկատմամբ հաղթանակի (5-0) և Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին։

«Մենք ասացինք, որ առաջին րոպեներից պետք է լուրջ լինենք, և այդպես էլ կա, և բարեբախտաբար վաղ գոլը հեշտացրեց մեր գործը։ Մենք որոշ խաղացողների հանգիստ էինք տվել: Կովաչիչն ու Մայերը մկանային խնդիրներ են զգացել, բայց կարծում եմ, որ դա մեծ խնդիր չէ և նրանք պատրաստ կլինեն Հայաստանի հավաքականի դեմ խաղին։ Մենք չէինք ուզում ռիսկի դիմել:

Այժմ մեզ սպասվում է արտագնա խաղ, թերևս՝ ամենադժվարը: Երկուշաբթի օրը նույնպես պետք է լուրջ լինենք։

Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում։ Նրանք հաղթել էին նաև Ուելսին: Մեզ համար նրանց ոչ-ոքին լավ արդյունք է, բայց և արդյունք, որը ապացուցում է, որ պետք չէ թերագնահատել Հայաստանի հավաքականը և այնտեղ պետք է շատ զգույշ խաղալ»,- մեջբերում է Դալիչին Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հաջորդ՝ 6-րդ տուրում, Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին Երևանում կընդունի Խորվաթիայի ընտրանուն։ Երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր