Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում․ «Հրապարակ»          Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը․ «Հրապարակ»       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ի համար    

09 սեպ 2023 14:03

«Կարենիս շատ նման բաներ ունես»՝ հաճախակի զրույցների ժամանակ ասում էր Ռիմա Դեմիրճյանը

Մարզահամերգային համալիրի առջև բացվել է Կարեն Դեմիրճյանի արձանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել ու կից գրել. 

«Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար:

Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»:

Աստված հոգիդ լուսավորի, Կարեն Սերոբի Դեմիրճյան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր