Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»          Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի․ «Հրապարակ»       Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար    

09 սեպ 2023 23:52

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանին»,- նշված է որոշման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր