Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

11 սեպ 2023 14:53

ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը ռիսկային քայլ էր.Արտաքին այլ դերակատարների մեջ չկա մեկը, որը պատրաստակամություն կհայտնի զինված զորախումբ ուղարկելու տարածաշրջան

Ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խիստ լարված են, իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը ռիսկային քայլ է ՀՀ-ի համար։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությամբ։

Ընդդիմադիր պատգամավորը չի հիշում դեպք, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվի ՌԴ արտգործնախարարություն և նրան բողոքի նոտա հայտեն։

«Վարել նման քաղաքականություն այն դեպքում, երբ Արցախում 120,000 հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, դա բավականաչափ ռիսկային է։ Հայաստանի ղեկավարության հայացքն ուղղված է դեպի արևմուտք, որտեղ չկա ոչ միայն անվտանգության աղբյուր, այլ նաև կա Թուրքիա։

Արտաքին այլ դերակատարների մեջ չկա մեկը, որը պատրաստակամություն կհայտնի զինված զորախումբ ուղարկելու տարածաշրջան՝ ապահովելու Հայաստանի սահմանների պաշտպանությունը և Արցախի հայության անվտանգությունը», - նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր