Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով          Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին       Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

12 սեպ 2023 10:32

Տեսանյութ.Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ռուսական հումանիտար օգնությունն անցել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և հասել Ստեփանակերտ

Ռուսաստանյան Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարն անցել է Աղդամի (Ակնա) շրջանով և ուղևորվում է Ստեփանակերտ, այսօր առավոտյան հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որում, ըստ Բաքվի, հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան հատում է անցակետը:

Հայկական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը: Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ, որոնցում ռուսական բեռնատարն արդեն Ստեփանակերտում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր