Նվիրվել ենք Ռուսաստանին մինչեւ վերջ, բայց...Վերջապես, ուրիշ երկրներ էլ կան՝ Հնդկաստան, եվրոպական պետություններ, ԱՄՆ, Իրան․ «Հրապարակ»

Ինչո՞ւ․ հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը երեկ ասաց․ «Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ արդեն 2-3 անգամ մեր երկրի դեմ էսկալացիա ա տեղի ունեցել, մենք դիմել ենք՝ ո՛չ ՀԱՊԿ-ն ա արձագանքել, ո՛չ մեր դաշնակից պետությունը, ասել են, որ դա սահմանային կռիվներ են։ Արդեն իմաստ չկա իրենց դիմելու»։ Մելքոնյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է փնտրի նոր բարեկամներ։ Մինչ օրս, նրա խոսքով, Ռուսաստանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ տարածաշրջանում կա՛մ ինքը պետք է լինի, կա՛մ Թուրքիան։ «Մենք միշտ որոշել ենք՝ որ Ռուսաստանը։ Նվիրվել ենք Ռուսաստանին մինչեւ վերջ։ Վերջապես, ուրիշ երկրներ էլ կան։ Պետք է բարեկամություն անենք նաեւ ուրիշ երկրների հետ։ Մենք հիմի սկսում ենք բարեկամություն անել Հնդկաստանի հետ, եվրոպական պետությունների, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ»»։