Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

12 սեպ 2023 12:36

Տեսանյութ.Ուժի կիրառմամբ է բացվել ռուսական բեռնատարի ճանապարհը. Դավիթ Եղիազարյան

ԼՂ ակտիվիստ Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ռուսական Կարմիր Խաչի բեռնատարի ճանապարհը բացվել է ուժի կիրառմամբ:

«Արցախի կոմպրադորական իշխանությունները ուժ են կիրառել տեղում հերթապահող քաղաքացիների նկատմամբ և բացել են Ակնայից եկող ռուսական բեռնատարի ճանապարհը »,- գրել է ակտիվիստը:

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։
 
Քիչ առաջ հայտնել էինք, որ Ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Ակնայով (Աղդամ) հասել էր Ստեփանակերտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական Կարմիր խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար է ուղարկել ԼՂ:

ԼՂ իշխանությունները հայտարարություն էին տարածել այն մասին, որ, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը ԼՂ: Սակայն Ադրբեջանը հետո խախտել է պայմանավորվածությունը, այն է, որ պետք է Լաչինի միջանցքը ևս գործարկվի, և ԼՂ ղեկավարությունը թույլ չի տվել, որ ՌԴ-ի ուղարկած բեռը մտնի ԼՂ:

ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը երեկ «Ֆեսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ Աղդամով, որպես հումանիտար բեռ, ՌԴ-ն վերմակներ է ուղարկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր