Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 սեպ 2023 13:48

Սպասենք մի քանի ժամ, տեսնենք Արցախում իշխանությունը հայրենասերների՞նն է, թե ...

Աշխարհաքաղաքական դերակատարներից միայն Ռուսաստանն է, որ Արցախի նախագահի ընտրությանը որևէ բացասական արձագանք չի արել: Այս մասին լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
 
Սրանից ելնելով, ըստ նրա, կարելի է անել հետևություն` ինչքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի քարոզել, թե Արցախը չունի դաշնակիցներ, պետք է շեշտել` Արցախն ունի դաշնակիցներ:
 
«Դա տեսանելի է թե' հրապարակային, թե' ոչ հրապարակային հայտարարություններով», - նշեց Մամիջանյանը:
 
Նա կոչ է անում սպասել մի քանի ժամ ու հասկանալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում ու ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նոր ղեկավարությունը:
 
«Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, պետք է արձանագրենք, որ Արցախում իրավիճակը օրհասական է, բայց բոլոր նրանք, ովքեր Արցախում ունեն բարեկամներ, հարազատներ, կարող են տեղեկանալ, որ խոսքը կյանքի ու մահվան ժամերի հարց էր, այնպես որ` որոշումներն ու գործընթացները պետք է գնահատել փաթեթային»,- նշեց Մամիջանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր