Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 1-ի համար          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»    

12 սեպ 2023 14:18

Մեր թշնամու կողմից ուղարկված ոչ մի օգնություն և ոչ մի իր չմտնի Արցախ.Ակնա-Ասկերան ճանապարհը Ադրբեջանից ուղարկող «օգնության» համար շարունակում է փակ մնալ

Ադրբեջանի կողմից Կարմիր մահիկի բեռնատարներով Արցախի ժողովրդին ուղարկված «հումանիտար» բեռի մուտքն Արցախ արգելելու համար Ակնա-Ասկերան ճանապարհը շարունակվում է փակ մնալ արցախցիների կողմից։


Ակցիայի մասնակիցները «Արցախպրես»-ի հետ զրույցում հավաստել են, որ դիմադրությունը շարունակվում է: Նրանք պայքարում են, որ Ադրբեջանի կողմից ուղարկված ոչ մի մարդասիրական օգնություն չմտնի Արցախ:
 
«Այս պահին հերթափոխ ենք իրականացնում, որ գնանք ու փուռում հերթ կանգնենք` օրվա ցամաք հացը գնելու համար։ Իսկ  երեկոյան կրկին կգանք այստեղ: Եղանակային անբարենպաստ պայմաններին էլ ենք դիմանում. կարևորն այն է, որ մեր թշնամու կողմից ուղարկված ոչ մի օգնություն և ոչ մի իր չմտնի Արցախ, հակառակ դեպքում` կստացվի, որ դավաճանել ենք մեր մարտիրոսված եղբայրներին»,֊նշում է ակցիայի մասնակիցներից մեկը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր