Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

12 սեպ 2023 15:40

Ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ռեսո՞ւրս է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արձագանքել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այսօրվա հայտարարությանը:

Մամիջանյանը, հիշեցնենք, ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ասաց, թե Մամիջանյանը «խորիմաստ դեմքով ինչ-որ բաներ էր ակնարկում»:
 
«Պարոն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ռեսո՞ւրս է` ձեր անձնական շահն ու նկրտումները իրականություն դարձնելու համար», - ասաց Վարդանյանը:

Նա Մամիջանյանին խորհուրդ տվեց այնպես անել, որ ՀՀ քաղաքացին կիսի իր կարծիքը:
***
Հ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացահայտ կերպով հայտարարեց, որ, եթե հարկ լինի, ընդդիմությունը արյամբ էլ կփոխի Երևանը։

Վերջինս հավաստիացրեց, որ դրա համար անելու են ամեն ինչ։

«Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ։ Վստահեցնում եմ, որ այն, ինչ մենք պարտավոր ենք անել, անում ենք և ուրախ կլինենք, որ մեր կողքին կանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք չկա»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք այս հայտարարությունը չի՞ դիտարկվի որպես բռնության կոչ, Մամիջանյանը կրկնեց․ «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն՝ կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհուղության»:

Ընդդիմության ներկայացուցիչն ասաց, որ պետք է սպասել մի քանի ժամ, իսկ ցանկացած տեղեկատվություն, որը կտրամադրվի, կվնասի իրենց գործողությունների հաջողացմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր