Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

12 սեպ 2023 17:09

Տեսանյութ.Տիգրան Ավինյանը շրջել է «Բարեկամություն» կայարանի գետնանցումում, հանրահավաքի ուղևորվել ավտոբուսով

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավ է անցկացնում Արաբկիր վարչական շրջանում։

Տիգրան Ավինյանը շրջել է մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում, զրուցել մարդկանց հետ։ Նա նաև եղել է Արաբկիրի բակերում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին, ներկայացրել իրենց ծրագրերը։ 

Կիևյան փողոցում ուշադրություն է դարձրել շինարարություն իրականացնելիս փոշեորսիչ ցանցերի տեղադրման խնդրին։ Նա նշել է, որ դրանք չպետք է ձևական բնույթ կրեն, այլ շինհրապարակները պետք է կահավորվեն պատշաճ։ Նա նշել է, որ ստուգումներ արդեն արվում են, եղել են տուգանվողներ։

Այնուհետև Տիգրան Ավինյանը մի խումբ աջակիցների հետ նստել է ավտոբուս և ուղևորվել հանրահավաքի անցկացման վայր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր