Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ          Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում       Ինչպիսի տեսք կունենա ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը    

13 սեպ 2023 15:00

ՌԴ խաղաղապահները հենց դրա համար են կանգնած

ՌԴ խաղաղապահները ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել են էսկալացիան կանխելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«ՌԴ խաղաղապահները կանգնած են, որպեսզի հակամարտության գոտում, ավելի ճիշտ, ես կասեի` կարգավորման գոտում էսկալացիա տեղի չունենա։ Հենց դրա համար ՌԴ-ն կատարում է իր միջնորդական դերը՝ կոչ անելով բոլոր կողմերին կատարել այն, ինչի տակ ստորագրել են»,-ասել է նա։
Նշենք, որ վերջին շրջանում թե՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծում, թե՛ Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական ռազմական տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ են նկատվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր