Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

13 սեպ 2023 16:31

Ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին

Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առեւանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը օգոստոսի 30-ին նամակ է ուղարկել ընտանիքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է նրա դուստրերից Ծովինար Խաչատրյանը:

«Գրել էր՝ ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք, բարեւեք բոլորին: Այժմ գիտենք, որ դեղեր է խմում՝ առավոտյան եւ երեկոյան: Ասում են՝ առողջական վիճակը նորմալ է: Կարմիր խաչը ամիսը մեկ անգամ այցելում է, դեռ երկրորդ այցելության ժամանակը չի եկել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, եւ որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ Մի քանի օր է՝ Հայաստանում Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով ցույցեր են տեղի ունենում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր