Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ի՞նչ եղանակ է սպասվում ամռան առաջին օրերին          Իրանն ու ԱՄՆ-ն իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի լուծմանը       Մայիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 սեպ 2023 11:07

Դեռ սպասում ենք.Արցախ ուղարկված ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժեքը Հայաստանի հետ պետական սահմանի եւ ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով: Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է: Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որեւէ տեսանելի ազդեցություն ունենալ: Հայաստանի եւ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռնատարների մի մասը՝ 22 բեռնատարներով,  Լաչինի  միջանցքից ոչ հեռու, Կոռնիձորի մոտ շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել: բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձկա հատվածում»,-նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր