Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

16 սեպ 2023 09:30

Սոցապնախարարին փոխարինող են գտել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը կլծվի կառավարության փոփոխությունների գործին․ ըստ լուրերի՝ պատրաստվում է 5-6 նախարար փոխել։ Ցուցակում առաջիններից մեկը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն է, ով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորն է, բայց ինքն է Պապիկյանի «քավորությամբ» նշանակվել։

Պատճառը, ըստ այդ լուրերի, ոլորտում աղմկոտ բացահայտումներն են, եւ չնայած մեր աղբյուրներն ասում են, որ Մկրտչյանի ոտքի տակ քանդողներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է, ով հույս ունի, որ ինքը կփոխարինի Մկրտչյանին, սակայն կառավարությունում խոսում են, որ Փաշինյանը հակված է այլ անձի` իր «լյուբիմչիկներից» մեկին` Գեւորգ Պապոյանին նշանակել: Պապոյանը, հիշեցնենք, ՔՊ-ի փոխնախագահներից է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16. 09․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր