Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

16 սեպ 2023 19:24

Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 250, ընտրելու իրավունք ունեն նաև առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք

Սեպտեմբերի 17-ին, տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 7-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 824․250։

Աջափնյակ վարչական շրջան՝ 83․014
Ավան վարչական շրջան՝ 39․030
Արաբկիր վարչական շրջան՝ 94․537
Դավթաշեն վարչական շրջան՝ 33․484
Էրեբունի վարչական շրջան՝ 89․206
Կենտրոն՝ վարչական շրջան՝ 94․922
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 106․317
Նոր Նորք վարչական շրջան՝ 97․497
Նորք-Մարաշ վարչական շրջան՝ 10․667
Նուբարաշեն վարչական շրջան՝ 8065
Շենգավիթ վարչական շրջան՝ 110․780
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 56․731։

Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն մինչև քվեարկության օրն առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:

ԿԸՀ ֆեյսբուքյան էջում հրապարակված է նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տեղեկատվությունն այն մասին, որ Երևան համայնքի ռեգիստրում հաշվառված ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց թիվը 14 839 է, որից 10 308-ը՝ ՌԴ քաղաքացի է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր