Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 սեպ 2023 15:25

Խնդրանքս և հորդորս՝ անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև սա մեր քաղաքի ապագան է

«Դեռ օրն առջևում է։ Օգտվելով առիթից ուզում եմ դիմել երևանցներին։ Խնդրանքս և հորդորս՝ անպայման մասնակցել ընտրություններին, գալ, կատարել ձեր ընտրությունը, որովհետև սա մեր քաղաքի ապագան է», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Քվեարկողների մասնակցության պասիվությանն անդրադառնալով, Մարությունն ասաց՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ միշտ էլ պասիվություն է եղել։ Ըստ նրա, բնակչության մոտ ապատիա կա ընդհանուր քաղաքական իրավիճակից։

Հարցին՝ հանուն ինչի է քվեարկել, Հայկ Մարությանը պատասխանեց, որ քվեարկել է, որպեսզի կարողանան ժողովրդին հետ բերել իշխանությունների գողացված հույսը։

Իսկ արդյո՞ք քաղաքապետ չընտրվելու դեպքում Մարությանը կաշխատի ավագանու կազմում. նա նշել է, թե այդ հարցում դեռ որոշում չունեն, և իրենց մոտ նման քննարկում չի էլ եղել. «Այդ տարբերակները չենք քննարկել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր