Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

18 սեպ 2023 11:25

Մենք չափազանց թեթևացած ենք.ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ճանապարհների բացմամբ կանոնավոր մատակարարումները կվերականգնվեն

Որոշումներ կայացնողների միջև մարդասիրական կոնսենսուս գտնելու ուղղությամբ շարունակական դիվանագիտական ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռներ է տանում կարիքավոր մարդկանց: Այս մասին ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք չափազանց թեթևացած ենք, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ապավինում են հումանիտար օգնությանը, վերջապես կստանան անհրաժեշտ աջակցություն առաջիկա օրերին։  Առողջապահական կառույցները բժշկական պարագաների պակաս ունեն։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար. նրանք կարիք ունեն շուտափույթ օգնության՝ կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով: Այս փոխհամաձայնությունը թույլ է տվել մեր թիմերին վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը»:

Վերջին շաբաթների ընթացքում ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարել որոշում կայացնողների հետ տարբեր ուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով այդ տարածք օգնություն հասցնելու տարբերակների շուրջ: Այսօրվա գործողությունը ներառում էր երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ էին տեղափոխում ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի ճանապարհով։

«Հուսով եմ, որ այս փոխհամաձայնությունը թույլ կտա մեր խիստ հումանիտար շարասյուններին վերսկսել [մատակարարումները] ոչ միայն այսօր, այլ հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մեր նպատակն է հասնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ համաձայն չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին», -ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր