Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

18 սեպ 2023 12:09

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սյունիքով անցնող միջանցքը «ճեղքելը» Հայաստանի կործանման ճանապարհն է

Eadaily.com-ը գրում է, որ Իրանցի վերլուծաբան Էրֆան Լաջևարդին ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սյունիքով անցնող միջանցքը «ճեղքելը» Հայաստանի կործանման ճանապարհն է։ Այս մասին հայտնում է Iranist-ը։

Էրֆան Լաջևարդին նշել է. «Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում Հայաստանի և Իրանի թույլ դիրքորոշումը կթուլացնի Հայաստանի ազդեցությունը երկրի հարավում և փաստացի կհանգեցնի նրա փլուզմանը։ Առանց Սյունիքի մարզի Հայաստանը կորցնում է ազատ ջրերի հասանելիությունն ու աշխարհագրական արժեքը»։

Ըստ նրա. «Այս ճգնաժամից ելքը ոչ թե ՆԱՏՕ-ի մուտքն է տարածաշրջան, ոչ թե անպտուղ բանակցությունները, որոնք չեն հանգեցնի երկարաժամկետ խաղաղության, այլ Իրանի մուտքը, որը մինչ այժմ դիտորդի դիրք է գրավել քաղաքական ասպարեզում որպես տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկը»։

Վերլուծաբանը նաև հավելել է. «Իրանը բազմիցս է ցույց տվել իր հզորությունն ու լուրջ դերը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հասնելու գործում` միջամտելով շատ ավելի լուրջ ճգնաժամերի` ինչպիսիք են հակամարտությունները Սիրիայում, Եմենում, Լիբանանում և Իրաքում։ Իրանը, օգտագործելով Սաուդյան Արաբիայի վրա ունեցած իր լծակները, կարողացավ ոչ միայն դադարեցնել պատերազմը Եմենում, այլ նաև Եմենի հետ խաղաղության հասնելու համար ստիպել Սաուդյան Արաբիայի կառավարությանը գնալ լայն զիջումների»:

EADaily-ն հիշեցնում է, որ վերջին օրերին Հարավային Կովկասում լարվածությունը զգալիորեն աճել է: Ադրբեջանը և Թուրքիան ձգտում են Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի հասնել, որը կմիացնի Անկարան և Բաքուն, ինչպես նաև հնարավորություն կտա Թուրքիային մուտք գործել Կենտրոնական Ասիայի երկրներ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունի տարածաշրջանում սահմանների փոփոխությունները: Հայաստանի հետ սահմանը Թեհրանի միակ ելքն է դեպի Եվրոպա, որը չի գտնվում Անկարայի և Բաքվի վերահսկողության տակ, որոնց հետ Իսլամական Հանրապետությունը բարդ հարաբերություններ ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր