Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

18 սեպ 2023 14:42

Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը բաց է և գործում, և այդպես էլ պետք է մնա.Սա Ադրբեջանի սկզբունքային, արդարացի, օրինական և անշրջելի դիրքորոշումն է

Ադրբեջանի նախագահի օգնական,Ալիի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հաստատել է Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումն Արցախի հայ բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու տեղեկությունը։




«Այսօր ժամը առավոտյան 00․07-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) և Լաչին-Խանքենդի (Բերձոր-Ստեփանակերտ) ճանապարհներով։ 
Աղդամ-Ասկերան-Խանքենդի (Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ) ճանապարհը բաց է և գործում, և այդպես էլ պետք է մնա: Սա Ադրբեջանի սկզբունքային, արդարացի, օրինական և անշրջելի դիրքորոշում է», - X սոցիալական ցանցում գրել է Հաջիևը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր