Արտառոց դեպք Արմավիրում. կինը հայտնել է՝ ամուսնու ընկերը բանտի ճանապարհին փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ
![](https://bavnews.am/wp-content/uploads/2022/10/axjik-brnabarel-742x445.jpg)
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ահազանգողը հայտնել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտի տնակում իր ամուսնու ընկեր Ա.-ն փորձել է բռնաբարել իրեն, երբ քնած է եղել: Նա հայտնել է, որ ինքը ունի այդ ամենի տեսաձայնագրությունը:
Տեղում ահազանգող 29-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր ամուսնու ընկերը, ով 42 տարեկան է, Էջմիածին քաղաքից դեպի «Չոբանքյարա» կոչվող տարածք տանող ճանապարհին տեղադրված տնակում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, հետևից գրկել է իրեն, համբուրել, փորձել սեռական հարաբերություն ունենալ, սակայն ինքը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո տականքը հանցագործությունը ավարտին չի հասցրել ու հեռացել է այնտեղից: