«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում          Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի       Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել    

19 սեպ 2023 15:24

ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի. ՀՀ ՊՆ

Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ-ից:


«ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,-ասված է հաղորդագրությանմեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:


Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր