«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում          Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի       Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել    

19 սեպ 2023 16:52

Ստեփանակերտի մանկական հիվանդանոց են տեղափոխվել վիրավոր երեխաներ․ infoteka.24

Ադրբեջանական ռմբակոծության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներով Ստեփանակերտի մանկական հիվանդանոց են տեղափոխվել երեխաներ։ Այդ մասին հաղորդում է infoteka24-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշենք, որ ժամը 13։00-ից ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` կիրառելով հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ։ Թիրախավորվել են Արցախի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական ենթակառուցվածքները։ Վիրավորների թվի մասին հստակ տեղեկություն դեռևս չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր