Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

19 սեպ 2023 17:36

Շոյգուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար։
 
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այսօր ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Շոյգուն երեքշաբթի երեկոյան կայցելի Իրանի մայրաքաղաք։ Իրանական գործակալությունը գրել էր, որ նա հանդիպելու է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թեհրանն ու Մոսկվան խորացրել են երկկողմ կապերը, հատկապես՝ ռազմական ոլորտում, նշում է Reuters-ը։
 
Օգոստոսին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ Իրանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը չի ենթարկվի աշխարհաքաղաքական ճնշմանը՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանին խնդրել է դադարեցնել Մոսկվային անօդաչու թռչող սարքերի վաճառքը՝ Ուկրանիայի դեմ պատերազմում օգտագործելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր