Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 սեպ 2023 18:20

Ֆրանսիան կոչ է անում շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել Արցախի հարցով

Ֆրանսիան կոչ է անում շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։ «Չկա որևէ պատրվակ՝ արդարացնելու նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք ամիսներ շարունակ արդեն տառապում են ապօրինի շրջափակման հետևանքով։ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
 
Փարիզը կոչ է անում շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ «Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան տալու համար՝ համարժեք այն վտանգներին, որն այն ներկայացնում է տարածաշրջանի անվտանգության համար»,- նշվում է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար միանձնյա պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր