Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

20 սեպ 2023 10:33

2 ժամում մոտ 10 հազար մարդ հավաքվեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետից՝ քայլեր կիրառել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ: Դրան զուգահեռ, ՌԴ դեսպանատան դեմ էր բողոքի ակցիա ընթանում, որն ակնհայտորեն ուղղորդվում էր ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի պատասխանատվության վեկտորը թեքվի դեպի Ռուսաստանի Դաշնություն, որն իր` ռազմավարական դաշնակցի պարտականությունները չի կատարում:

Մերձիշխանական շրջանակներն էլ ամեն կերպ փորձում էին դժգոհության ալիքն ուղղել նախկինների, ռուսների եւ արցախցիների կողմը: Քննչական կոմիտեն հապճեպ հայտնեց, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել` անկարգություններ կազմակերպելու եւ կոչեր անելու փաստով: Հրապարակ էր բերվել «Ալֆա» ջոկատը: Հրապարակի ամբողջ տարածքում խափանված էր ինտերնետ կապը եւ հնարավոր չէր լայվ մտնել: Այս պրիմիտիվ մեթոդներով իշխանությունը փորձում է կանխել բողոքի զանգվածային ալիքը: Հրապարակում, մոտավոր հաշվարկներով, ժամը 21-ի դրությամբ արդեն մոտ 10 հազար մարդ էր հավաքվել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20. 09․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր