Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

20 սեպ 2023 11:42

Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է ․․․ իր գործողություններով ՀՀ-ում մեծացնում է հակառուսական տրամադրությունները

Ռուսաստանն իր գործողություններով (ավելի շատ՝ իր անգործությամբ) զարմանալիորեն ու անհեռատես կերպով Հայաստանում մեծացնում է հակառուսական տրամադրությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:


Նա նաեւ գրել է. «Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է ․․․ իր թողտվությամբ ու իմացությամբ թույլ տալ մեր թշնամուն ցեղասպանություն իրականացել Արցախում․․․ արդյունքում հայ ժողովուրդն իր արդարացի ցասումով կհեռացնի նրանց համար անցանկալի ղեկավարին, իսկ ավելի հեռահար նպատակը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Սյունիքի միջանցքը ուժով վերցնելուց հետո իր վերահսկողության ներքո դրա գործարկում՝ ըստ էության, թուրք-ադրբեջանական «տեղաշարժերի», իսկ ավելի գլոբալ առումով՝ Հնդկաստանի և Իրանի՝ այս տարածաշրջանում մեգա ձեռնարկումներում որոշակի մասնակից դառնալու դերակատարության ապահովում։


Արդյո՞ք սա բարեկամ և ռազմավարական գործընկեր երկրի վարքագիծ է․․․


Ռուսաստանը կարծես հետևություններ չի կատարել ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում իր "ձեռքբերումների" առումով, երբ նախապատերազմական Ուկրաինայում իրենց նկատմամբ, ընդհանուր առմամբ, բավականին լոյալ տրամադրվածություն ունեցեղ ուկրաինական ժողովուրդն այժմ տոտալ ատելությամբ է լցված Ռուսաստանի հանդեպ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր