Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար          Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան       Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան    

20 սեպ 2023 13:10

Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ. առաջարկը փոխանցվել է, սակայն ապարդյուն

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը կապվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ և փոխանցել, որ այս ծանր պահին Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։


Խանումյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ անձամբ կապվել եմ Սամվել Շահրամանյանի հետ և փոխանցել, որ այս ծանր պահին Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։


Շահրամանյանը խոստացել է նախագահական գալուն պես հանդիպել Բաբայանի հետ և քննարկել առաջարկը։ Սակայն, հավանաբար Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ճնշմամբ, նա չգնաց այս քայլին` ասելով, որ իրենք ռուսների միջոցով խոսում են Բաքվի հետ` հրադադարի հասնելու համար։ Նույն առաջարկը փոխանցվել է նաև Արայիկ Հարությունյանի միջոցով, սակայն ապարդյուն։


Ակնհայտ է, որ նախագահների այս ծաղկաբույլը ամբողջովին հանձնում է Արցախը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր