Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

20 սեպ 2023 13:50

Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական որոշումից հետո.Խոսքը դե յուրե Ադրբեջանի տարածքի մասին է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ասել է, որ դե յուրե խոսքը իր տարածքում Ադրբեջանի գործողությունների մասին է։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովին հարցրել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, ով Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։

«Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես հայկական կողմի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական որոշումից հետո:Դե յուրե, հիմա խոսքը գնում է Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին իր տարածքում, հետևաբար՝ նման մեղադրանքները մեր դեմ բացարձակապես անհիմն են»,- ասել է Պեսկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր